Ենթաֆոնդը հետապնդում է կապիտալի աճի ռազմավարություն՝ ներդրումներ կատարելով հիմնականում ԱՄՆ դոլարով թողարկված եվրապարտատոմսերում և պարտատոմսերում՝ ՀՀ և օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի ու կազմակերպությունների կողմից, ինչպես նաև կարգավորվող շուկաներում շրջանառվող պարտատոմսային ֆոնդերում
Ռազմավարության նպատակն է հասնել ռիսկի հաշվառմամբ արդյունավետ եկամտաբերության՝ զարգացած և զարգացող շուկաներում ֆիքսված եկամտաբերության գործիքների կառավարման բազմառազմավարական մոտեցման կիրառմամբ՝ ընդունելով շուկայական, վարկային, արտարժութային, ֆինանսական լծակի և իրացվելիության ռիսկերը։ Եկամտաբերության որևէ մակարդակ չի երաշխավորվում