Եվրապարտատոմսեր
ԱՄՆ դոլարով և ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսային ռազմավարություն՝ ինստիտուցիոնալ կարգապահությամբ, հիմնված պետական և կորպորատիվ եվրապարտատոմսերի վրա։

Եկամտային ուղղվածություն
Ներդրումներ ԱՄՆ դոլարով և ՀՀ դրամով թողարկված եվրապարտատոմսերում և պարտատոմսերում՝ կառավարությունների, կենտրոնական բանկերի և կազմակերպությունների կողմից, մասնագիտական ռիսկերի կառավարմամբ։ Եկամտաբերության որևէ մակարդակ չի երաշխավորվում
Գլոբալ շուկաների ընդգրկում
Պորտֆելը կառուցվում է զարգացած և զարգացող երկրների կարգավորվող շուկաներում շրջանառվող գործիքների հիման վրա
Ինստիտուցիոնալ կարգապահություն
Բազմառազմավարական (multi-strategy) մոտեցում՝ դիրքերի չափերի խիստ վերահսկմամբ, դիվերսիֆիկացմամբ և ռիսկերի կառավարմամբ
Ներդրումային ռազմավարություն ենթաֆոնդ 1
Ենթաֆոնդը հետապնդում է կապիտալի աճի ռազմավարություն՝ ներդրումներ կատարելով հիմնականում ԱՄՆ դոլարով թողարկված եվրապարտատոմսերում և պարտատոմսերում՝ ՀՀ և օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի ու կազմակերպությունների կողմից, ինչպես նաև կարգավորվող շուկաներում շրջանառվող պարտատոմսային ֆոնդերում
Ռազմավարության նպատակն է հասնել ռիսկի հաշվառմամբ արդյունավետ եկամտաբերության՝ զարգացած և զարգացող շուկաներում ֆիքսված եկամտաբերության գործիքների կառավարման բազմառազմավարական մոտեցման կիրառմամբ՝ ընդունելով շուկայական, վարկային, արտարժութային, ֆինանսական լծակի և իրացվելիության ռիսկերը։ Եկամտաբերության որևէ մակարդակ չի երաշխավորվում
Հիմնական գործիքներ
Ներդրումային ռազմավարություն ենթաֆոնդ 2
Ենթաֆոնդը հետապնդում է պահպանողական եկամտային ռազմավարություն՝ ներդրումներ կատարելով ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի և կորպորատիվ թողարկողների՝ ՀՀ դրամով թողարկված, կարգավորվող շուկաներում շրջանառվող պարտատոմսերում, ինչպես նաև դրամային պարտատոմսային ֆոնդերում
Ռազմավարության նպատակն է ապահովել կայուն երկարաժամկետ եկամտաբերություն ՀՀ դրամով՝ իրացվելիության շրջահայաց կառավարմամբ, ընդունելով տեղական պարտատոմսային շուկային բնորոշ տոկոսադրույքի, վարկային և իրացվելիության ռիսկերը։ Եկամտաբերության որևէ մակարդակ չի երաշխավորվում
Հիմնական գործիքներ
Այլ ռազմավարություններ
Յուրաքանչյուր ֆոնդ գործում է հստակ սահմանված մանդատի և ներդրումային գործընթացի շրջանակում։
Կապ մեզ հետ
Թողեք ձեր կոնտակտային տվյալները, և մենք կկապվենք ձեզ հետ՝ ձեր հարցումը քննարկելու համար։